Նոյեմբերի 13-ին, հերթական «դատավարության» ժամանակ, Ադրբեջանի դատախազությունը ցմահ բանտարկություն է պահանջել Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանի, պաշտպանության բանակի նախկին փոխհրամանատար Դավիթ Մանուկյանի, խորհրդարանի նախկին խոսնակ Դավիթ Իշխանյանի և նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանի համար։ Դատախազությունը պահանջել է նաև, որ Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը և Մադաթ Բաբայանը դատապարտվեն 20 տարվա ազատազրկ               
 

Թե բա` Րաֆֆին ասել է

Թե բա` Րաֆֆին ասել է
29.07.2025 | 10:45

Մի հպանցիկ հայացք նետելով միայն Գևորգ Դ Ամենայն հայոց կաթողիկոսի (1866-1882թթ․) գահակալության շրջանի վրա՝ հայտնաբերեցի Հայոց Հայրապետին ուղղված բազմաթիվ նամակներ, որոնք վերաբերում են օրիորդաց դպրոցներին։

Դրանցից առանձնացնենք մի քանիսը․

1875թ․ հունիս 13 թվակիր նամակով Երևան քաղաքի դեպուտատ Գևորգ Հովակիմյանը Երևանի բնակիչների անունից խնդրագիր է ներկայացնում Գևորգ Դ կաթողիկոսին՝ Սուրբ Գայիանեան Օրիորդաց դպրոցի հոգաբարձուների կազմը հաստատելու և դպրոցի տնօրեն Հովսեփ քահանա Մելյանին պարգևատրելու համար։

Նամակն ստորագրված է 35 անձանց կողմից։

1875թ․ օգոստոս 21 թվակիր նամակով Ալեքսանդրապոլի հայոց հոգևոր կառավարությունը զեկուցագիր է ներկայացնում Գևորգ Դ կաթողիկոսին Մինաս քահանա Տեր-Պետրոսյանին տեղի օրիորդաց դպրոցի կրոնուսույց նշանակելու խնդրանքի մասին։

Բանն այն է, որ նախքան նշանակումը՝ Մինաս քահանան նախ փորձաշրջան է անցնում դպրոցում, որի ընթացքում արժանանում է դպրոցի հոգաբարձուների խորհրդի բարձր գնահատականին և աշակերտության հավանությանը։

1877թ․ հուլիս 20 թվակիր նամակով՝ 41 ստորագրությամբ, Լենքորանի հայ հավատացյալները դիմում են Գևորգ Դ կաթողիկոսին՝ տեղի Սուրբ Գայիանեան իգական դպրոցի ընտրված հոգաբարձուների կազմը հաստատելու խնդրանքով։ Նամակի մեջ նշվում է, որ օրիորդաց այդ դպրոցը հիմնել է Գևորգ վարդապետ Սուրենյանցը՝ ապագա Գևորգ Ե Ամենայն հայոց կաթողիկոսը։

Սկզբնաղբյուրը՝ Վավերագրեր Հայ Եկեղեցու պատմության, Փաստաթղթերի ժողովածու, Ս․ Էջմիածին, 2018թ․

Ռուբեն վարդապետ ԶԱՐԳԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 4033

Մեկնաբանություններ